Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեի նախագահ Էլչին Բեհբութովը նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

Նամակում անհանգստություն է հայտնվել Իրանի ադրբեջանցի քաղաքացիներին խոշտանգումների ենթարկելու փաստի, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի առիթով: Ըստ Բեհբութովի, մի քանիսը մահացել են խոշտանգումների արդյունքում. «Մենք կտրական բողոք ենք հայտնում այդ կապակցությամբ: Մենք չենք կարող անտարբեր մնալ եւ փակել մեր աչքերը ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների կապակցությամբ»:

Բեհբութովը խնդրել է թույլատրել մոնիտորինգ անցկացնել մի քանի բանտերում եւ հանդիպել բանտարկյալների հետ: