Աբխազիայի մայրաքաղաքում մարում են Կենտրոնական շուկայի  հրդեհը, որը բռնկվել է շուկայի իրերի պահման խցում:

Սուխումիի հրդեհի ռազմականցված հրշեջ պահպանության փոխգնդապետ Տիգրան Դելիբալթյանի խոսքով, հրշեջներից երկու ժամ է պահանջվել, որպեսզի կարողանան հասնել կրակի օջախին: Դժվարություններն առաջացել են ուժեղ քամու պատճառով:

Նրա ներկայացմամբ, Կենտրոնական շուկայի  պահեստում հրդեհի մասին տեղեկատվությունը ստացել են Երեւանի ժամանակով 11.55-ին: Անմիջապես հրդեհի վայր են ուղարկվել 2 հրշեջ ջոկատներ: Հրդեհի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխակալվել է պահեստի առաջին հարկը, ուստի կանչել են լրացուցիչ երեք հաշվարկներ` հրդեհը չեզոքացնելու համար:

Հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժվել: