Ամերիկացի ռեժիսոր Բ.Կինզիի «Այստեղ» ֆիլմը, որը կցուցադրվի հունվարի 20-ին ԱՄՆ-ում մեկնարկած  «Սանդենս» փառատոնում, նկարահանվել է Հայաստանում:

Ֆիլմը ցուցադրվելու է հունվարի 21-ին, ամերիկյան դրամա անվանակագում: Ֆիլմի հերոսը քարտեզագիր Ուիլ Շեֆարդը հետազոտություն է անցկացնում Հայաստանում` արբանյակային նկարների միջոցով ավելի ճիշտ քարտեզ կազմելու համար:

Սակայն առավոտյան գավառական Ուիլ հյուրանոցում հանդիպում է ֆոտլուսանկարչի, հայուհի Կատարինա Նաջարյանին, ով երկար տարիներ ապրել է Կանադայում եւ Եվրոպայում: Զույգը որոշում է ավտոմեքենայով շրջել Հայաստանում, իսկ ճանապարհին նրանց միջեւ առաջանում են դրամատիկ եւ լիրիկական հարաբերություններ: