Հունվարի 21-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայ ազգային կոնգրեսից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:




























