Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 21-ին որոշում է կայացրել անբարեխիղճ մրցակցության հնարավոր գործողության համար վարչական վարույթ հարուցել «Մարիաննա» ընկերության նկատմամբ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունից, իրենք նման որոշում են կայացրել մամուլի հրապարակումների հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում:
Նշենք, որ խոսքը վերաբերում է «Մարիաննա» ընկերության գովազդին, որով ընկերությունը խոստանում էր ընկերության արտադրանքը գնելու դեպքում անվճար տրամադրել 3D ակնոցներ:





























