Հունվարի 20-ին   ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 48-ամյա Վլադիմիր Հ.-ի տանը, որտեղ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1.330 գ զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիմիր Հ.-ն հայտնել է, որ նշված զանգվածն ինքը հավաքել է 2010 թ. աշնանը` իր տնամերձ հողամասից:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: