Հունվարի 18-ին ոստիկանության Վանաձորի բաժին էր դիմել 31-ամյա Գոհար Ա.-ն՝ հայտնելով, որ 2010 թ. դեկտեմբերի 27-ին իր ծանոթ, 35-ամյա Արթուր Դ.-ն, նույն օրը վերադարձնելու պայմանով, վերցրել է իր «Նոկիա» բջջային հեռախոսն ու մինչ օրս չի վերադարձնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ Արթուր Դ.-ն, չարաշահելով Գոհար Ա.-ի վստահությունը, խաբեությամբ հափշտակել է հիշյալ հեռախոսն ու վաճառել անծանոթ քաղաքացու:
Կատարվում է հետաքննություն:





























