Հունվարի 20-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նալբանդյան փողոցում գտնվող մի դեղատնից գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ դեղատան մուտքի դուռը բացելով՝ գողացել են 170.000 դրամ եւ դեղորայք` պատճառելով 320.000 դրամի վնաս:
Կատարվում է նախաքննություն:





























