Մեքսիկան պողպատի եւ ալյումինի ամերիկյան մաքսատուրքերին ի պատասխան լայնածավալ «համարժեք» միջոցներ է ընդունել:  Այս մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը: Միջոցները կմնան ուժի մեջ այնքան, մինչեւ ԱՄՆ-ի կառավարությունը չնվազեցնի վճարները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ԵՄ-ի երկրների, Կանադայի եւ Մեքսիկայի համար պողպատի եւ ալյումինի ներկրման համար համապատասխանաբար 25 տոկոս եւ 10 տոկոս մաքսատուրքեր է սահմանել: