Անցյալ տարի անօթեւանության մակարդակի աճից հետո 2018-ին Լոս Անջելես քաղաքում եւ շրջանում նկատվում է անօթեւանների թվի մի փոքր նվազում, գրում է The Herald-ը:
Շրջանում անօթեւանների թիվը նվազել է 3 տոկոսով եւ տարեսկզբին կազմել է 53 195 մարդ: Քաղաքում ապաստան չունեցողների թիվը հասել է 5 տոկոսի՝ մինչեւ 31 516 մարդ:
Հաշվարկները կատարվել են հունվարին Լոս Անջելեսի անօթեւան ծառայության մարմինների կողմից (Los Angeles Homeless Services Authority):
Անցյալ տարի վարչությունը հաղորդել էր, որ անօթեւանների թիվը Լոս Անջելեսում դարձել է 20 տոկոս՝ ավելի քան 34 հազար մարդ, իսկ շրջանում հասել է 23 տոկոսի՝ մոտ 58 հազար մարդ:





























