Կինոստուդիայի շենքը, որի շինարարությունը Սիրակյուս (Նյու Յորք) քաղաքում 15 մլն դոլար է արժեցել, վաճառվել է խորհրդանշական մեկ դոլար գնով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով The New York Times թերթին:
Շենքի կառուցմամբ զբաղվել է COR Development ընկերությունը, որի ղեկավարության կազմում եղել են նահանգապետի մտերիմ ընկերներ Ստեֆան Այելոն, Ջոզեֆ Ջերարդին եւ Ալեյն Կալոեորոսը:
Մարտին դատարանը Այելոյին մեղավոր էր ճանաչել կոռուպցիոն դավադրության համար, այս դատավարությունը տեղի է ունեցել նախկին օգնական Կուոմո Ջոզեֆ Պերկոկոյի դատավարությանը զուգահեռ, որը նույնպես մեղավոր էր ճանաչվել կաշառակերության եւ կաշառք վերցնելու մեջ:
Ըստ հրապարակման՝ FilmHouseNY կինոընկերությունը պարզվել է, որ կեղծ է: Ընկերության դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել:
Շենքը կառավարող ընկերությունը Schuyler Management-ն է: Ուրբաթ այս հասարակական կազմակերպությունը կինոսուտդիայի շենքը խորհրդանշական գումարով փոխանցել է Greater Syracuse Soundstage-ին:





























