Չինաստանի հարավ-արեւելքում, Յունան նահանգում երկնքից անհայտ օբյեկտ է ընկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝  հղում անելով «Սինխուա» լրատվական գործակալությանը:

Տեսանյութը հայտնվել է համացանցում: Կադրերում երեւում է ինչպես է գիշերային երկինքը հանկարծ լուսավորվում, իսկ հետո լուսարձակող գունդը մեծ արագությամբ ընկնում է ներքեւ:

 

 

Հրատարակության կողմից հարցված փորձագետները դժվարացել են նշել դրա առաջացումը: Նրանք կարծում են, որ դա կարող էր երկնաքար կամ բոլիդ լինել, սակայն կարճ հոլովակը թույլ չի տալիս դա հաստատել:

Լուսարձակող գունդը երկնքով մոտ երկու վայրկյան է թռչել: Ականատեսի խոսքով, օբյեկտը բավական բարձր ձայն էր արձակում:

 «Գիշերային երկինքը ցերեկվա նման լուսավոր էր»,— պատմել է նա: