Ճապոնիայի ռեկաններից մեկը (ավանդական հյուրանոցներից) հայտնի է դարձել կատվի վարձույթի ծառայության շնորհիվ, հաղորդում է АТОР-ը:
Ջերմային հանգստավայրում գտնվող հյուրանոցում կա «կատուների սրճարան»: Կենդանիների հետ խաղալու համար հարկավոր է 1800 իեն (մոտ 7600 դրամ) վճարել: Սեփականատերերը որոշել են ընդլայնել բիզնեսը եւ կատուների վարձակալության ծառայությունում են ներկայացրել՝ ժամում 800 իենով (մոտ 3700 դրամ):
Հյուրանոցների համար այս ծառայությունը նորույթ է անգամ Ճապոնիայում:
Երբ Twitter-ում այցելուներից մեկը հյուրանոցի մասին լավ արձագանք է թողել, հյուրանոցը հայտնի է դարձել: Թվիթով կիսվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հավանել՝ ավելի քան 140 հազար:





























