Ստամբուլից Բաքու ուղեւորվող «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել թռչունին բախվելուց հետո։ Այս մասին ասված է ավիաընկերության հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ստամբուլ-Բաքու չվերթն իրականացնող AZAL ինքնաթիռը բախվել է թռչունի։ Այս առնչությամբ օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան»,- ասված է ավիաընկերության հաղորդագրությունում։
Չվերթի ուղեւորներին որոշվել է այլ ինքնաթիռով ուղարկել Բաքու։


























