Համբուրգի միջազգային օդանավակայանը դադարեցրել է օդային փոխադրումները կարճ միացման հետ կապված միջադեպի պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Օդանավակայանն այսօր ստիպված էր դադարեցնել օդային փոխադրումները: Առաջացած անսարքությունը վերացնել չի հաջողվել: Օդանավակայանին պահեստային էներգիայի աղբյուր է անհրաժեշտ անվտանգ աշխատանքի ապահովման համար»,- նշվում է օդանավակայանի թվիթերյան էջում:

Ավելի վաղ՝ կիրակի օրը, օդանավակայանում կարճ միացում էր տեղի ունեցել: Էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով ուղեւորների գրանցումն անհնար էր դարձել, ինչի պատճառով էլ չվերթներն իրականացնել հնարավոր չէր:

Համբուրգի օդանավակայանը տարեկան 17 միլիոն մարդու է սպասարկում. սա Գերմանիայի բոլոր օդանավակայանների շարքում հինգերորդն ցուցանիշն է: