2017 թվականին Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է 8,1 տոկոսով կամ 1520 դեպքով: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսրիպյանը:
Նրա խոսքով, դա հանցագործությունների հայտնաբերման եւ հաշվառման բարելավման արդյունք է. «2017 թվականին 17,2 տոկոսով նվազել են առանձնապես ծանր եւ 11,4 տոկոսով ծանր հանցագործությունների թիվը: Այն պայմանավորված է սպանությունների, սպանության փորձերի եւ բնակարանային գողությունների թվի նվազմամբ:
2017-ին 18,2 տոկոսով աճել է առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը, իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 0,4 տոկոսով»,-ասաց Օսիպյանը:
Նա նշեց, որ 2017-ին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ինչը 48,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Այդ հանցագործություններից 163-ը կաշառակերության դեպքերն են, որից 62-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:




























