Սաուդյան Արաբիայի իշխանությունները սկսել են կանանց առաջին վարորդական վկայականները տալ, հաղորդում են պետական լրատվամիջոցները:

Սաուդյան Արաբիայում կանանց առաջին խումբն այսօր վարորդական վկայական է ստացել, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը:

Տրանսպորտի գլխավոր վարչությունը սկսել է թագավորությունում ճանաչված միջազգային վարորդական վկայականները փոխարինել  Սաուդյան Արաբիայի վկայականներով:  Հաղորդվում է, որ կին վարորդներն անցել են անհրաժեշտ թեստ, սակայն չի նշվում տրված վկայականների թիվը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան աշխարհի միակ երկիրն էր, որտեղ կանանց արգելված էր ավտոմեքենա վարել: Արգելքը նախատեսվում է հունիսի 24-ին վերացնել: