2018թ. «Ավրորայի» հերոսները Ամերիկյան համալսարանում երիտասարդներին ներկայացրել են իրենց մարդասիրական գործունեությունը, պատմում իրենց ոգեշնչման աղբյուրների եւ մարդասիրության շղթան շարունակելու համար անհրաժեշտ միջոցների մասին։

 «Ես ճամփորդել եմ մինչ Հայաստան: Ես սա ինչ-որ տեղ մեր կատարած աշխատանքի ճանաչումն է: Մարդիկ, որոնք շարունակում են աշխատել Մեքսիկայում` «72» ապաստանում եւ օգնել փախստականներին, զգում են, որ կան մարդիկ, որոնք քաջալերում են իրենց շարունակել իրենց աշխատանքը: Այստեղ ես  եկել եմ նաեւ, որ վկայեմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին: Ես մենք պետք է փորձենք անել ամեն հնարավոր բան, որ թեթեւացնենք եւ փրկենք մարդկանց կյանքը»,-ասել է Նիկարագուայից Հեկտոր Թոմաս  Գոնսալես Կաստիլիոն, որը աջակցում է կառավարության հետապնդումներից զոհ գնացածներին: «72» ապաստան գնում են ամենաաղքատ շրջաններից, որտեղ տիրում է անհավասարությունը: Հերոսը վկայում է` այդ երկրներում շատ դժվար է ապրել : Դա ստիպում է, որ մարդիկ ուղղվեն դեպի Հյուսիսային Ամերիկա: Նրանք ստիպված գնում են Մեքսիկա: «Իմ երկիրը վերաբերում է նրանց որպես կենդանիների, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում: Եվ այն կազմակեպությունը , որը ներկայացնում են ես, փորձում է ընդունել այդ մարդկանց, նրանց նկատմամբ ցուցաբերել մարդկային վերաբերմունք»,-ասել է նա։

Հնդկաստանից Սունիտա Քիշնանին էլ նշել է, թե սովոր չէ, որ իրեն հոտնկայս ծափահարում են: «Սովորաբար ինձ հարվածում են: 4-5 տարի առաջ սեռական բռնության եւ թրաֆիքինգի դեմ պայքարող իմ կազմակերպության գրասենյակի վրա հարձակում գործեցին անգամ, պահանջեցին, որ հեռանանք այնտեղից: Մեզ հետապնդում է նաեւ մեր՝ Հնդկաստանի կառավարությունը, մեղադրում շատ բաների համար: Եվ «Ավրորա»-ի կողմից նման ճանաչումը, չեմ կարող նկարագրել, թե ինչ ուժ է ներշնչում ինձ»,-ասաց հերոսն ու հավելեց, որ իրեն եւ իր գործին չհավատացողները տեսնում են: Տեսնում են նաեւ Հայաստանում»,- ասել է Քիշնանին:

Մյանմարից Չո Լա Աունն էլ պատմել է, որ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով։

Նշենք, որ «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին. Դափնեկիրը հայտնի կդառնա հունիսի 10-ին։