Հոլանդիայի Մաքսիմա թագուհու կրտսեր քույրը  Արգենտինայի իր տանը մահացած է հայտնաբերվել: Daily Mail-ի փոխանցմամբ` 33-ամյա Ինես Զոռռեգիետան ինքնասպան է եղել:

Արգենտինայում Հոլանդիայի դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ իշխանությունների կարծիքով դա ինքնասպանություն է: Ենթադրվում է, որ Ինեսը տառապում էր դեպրեսիայից եւ հոգեկան խնդիրներ ուներ:

Ինեսը հոգեբան էր եւ նախագահի աշխատակազմում աշխատում էր սոցիալական քաղաքականության գրասենյակում:

Նա նաեւ թագուհու 11-ամյա դստեր՝ Արիանի կնքամայրն էր:

47-ամյա Մաքսիմա թագուհին չեղարկել է բոլոր հանդիպումները եւ մտադիր է առաջիկա  ժամերին մեկնել Արգենտինա: