Սաուդյան Արաբիան Կարմիր ծովի 50 կղզիների վրա կառուցվող հանգստավայրեր օտաերկրացի զբոսաշրջիկների մուտքը թույլ կտա պարզեցված սխեմայով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
34 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հանգստավայրը կկառուցվի Ամլաջ եւ Ալ-Ջավ նահանգների միջեւ՝ ափամերձ Էլ-Վադոգո քաղաքի մոտակայքում, որն արդեն բաց է օտարերկրացիների համար: Նախագծի մեջ ներդրումների ծավալը, որը 35 հազար նոր աշխատատեղ կստեղծի, 4 միլիարդ դոլար է գնահատվում:
Նախագծի առաջին փուլում տարածքում, որն իր չափերով գերազանցում է Բելգիային, հյուրանոցներ եւ բնակելի տներ կկառուցվեն, ինչպես նաեւ՝ նոր ափամերձ քաղաք, օդանավակայան եւ նավահանգիստ մոտորանավակների համար: Այս բոլոր օբյեկտները, որոնց շինարարությունը կսկսվի մեկ տարուց, պետք է շահագործման հանձնվեն մինչեւ 2022 թվականի վերջին:
Այսօր տուրիստները չեն կարող Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալ: Երկիր մուտք գործել կարող են միայն գործարարները, մուսուլմանները, դեպի Մեքքա ուխտագնացություն կատարողները, կամ Սաուդյան Արաբիայում բնակվող ընտանիքի անդամին այցելող օտարերկրացիները: Ընդ որում, մինչեւ 30 տարեկան կանայք պետք է ճանապարհորդեն իրենց ամուսնու կամ եղբոր հետ միասին, իսկ չամուսնացած զույգը չի կարող համատեղ ուղեւորություն կատարել դեպի թագավորություն:
Սաուդյան Արաբիա տարեկան 200 հազար մարդ է այցելում: Մինչեւ 2020 թվականը երկիրը ակնկալում է մինչեւ 1.5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ ընդունել:
Սաուդյան Արաբիան վիզաներ է սահմանում Կարմիր ծովում կառուցվող հանգստավայրեր այցելության համար

Հասանելի է
русскийՏեղադրություն




























