Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդներին կոչ է արել միջազգային համաձայնագիր մշակել, որի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության զորքերը պետք է լքեն Սիրիայի ողջ տարածքը: Վարչապետն այս մասին երկրի վարչապետը ասել է կիրակի օրը հրեական պետության կառավարության շաբաթական հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Նախորդ շաբաթ Եվրոպա այցելության ժամանակ ես խոսել եմ երեք առաջնորդի հետ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի: Հիմնական շեշտը ես դրել եմ մեր տարածաշրջանում իրանական ագրեսիայի եւ առաջին հերթին` իրանական զորքերի կողմից Սիրիայում իրենց դիրքերի ամրապնդմանն ուղղված ջանքերի վրա», - ասել է Իսրայելի վարչապետը:
«Առաջնորդները համաձայնել են իմ կողմից նշված հիմնական նպատակի հետ, որ կայանում է լայն ձեւաչափով միջազգային համաձայնագրի ձեւակերպման մեջ, որի շրջանակներում Իրանը պետք է դուրս գա Սիրիայից՝ Սիրիայի ողջ տարածքից»,- ընդգծել է նա:
«Հենց սա էր ուղեւորության նպատակը, եւ այն հիմնականում արդարացվել է», - հավելել է Նեթանյահուն, որի հայտարարությունները կիրակի օրը տարածել էր իր մամուլի գրասենյակը:
Իսրայելի վարչապետը նախարարների առջեւ իր ելույթի ժամանակ նշել է, որ «Իրանի՝ Սիրիայից դուրս բերումը երկար գործընթաց է»: «Ամեն դեպքում, ես հասկացրել եմ, որ մենք կոշտ միջոցներ կձեռնարկենք մեր դեմ ուղղված ներկայություն հաստատելու փորձերին, ինչպես նաեւ հարձակումներին ի պատասխան: Կարծում եմ, որ դա հասկացվել է եւ ընդունվել է այդ առաջնորդների կողմից»,- ասել է Իսրայելի վարչապետը:





























