Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պարսկերեն թարգմանել եւ համացանցում տեղադրել առաջավոր ջրային տեխնոլոգիաները, որոնք միլիոնավոր իրանցիներին կօգնեն հաղթահարել երաշտը եւ խուսափել սովից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հայտարարել է հենց իրանական իշխանությունների գնահատականները, ըստ որոնց երկրի 96 տոկոսը այս կամ այն չափով տուժում է երաշտից, իսկ երկրի 50 մլն բնակիչ կարող է ստիպված լինել լքել իրենց տները կլիմայական փոփոխությունների պատճառով:
«Իսրայելը գիտի, թե ինչպես կանխել էկոլոգիական աղետն Իրանում: Ես ցանկանում եմ կիսվել այս գիտելիքներով իրանցիների հետ... Մենք պարսկերենով կայք կգործարկենք՝ մանրամասն նկարագրությամբ, թե ինչպես պետք է վերամշակել կեղտաջրերը, փրկել բերքը եւ կերակրել ընտանիքներին», - ասել է Նեթանյահուն, ում անգլերենով տեսաուղերձը հրապարակվել է սոցիալական ցանցերում:
«Իրանական ռեժիմը բղավում է. «Մա՛հ՝ Իսրայելին»: Իսրայելն ի պատասխան գոռում է. «Կյա՛նք՝ Իրանի ժողովրդին»: Իրանի ժողովուրդը լավն է եւ արժանի: Այն չպետք է միայնակ դիմակայի դաժան ռեժիմին: Մենք ձեզ հետ ենք»,- հավելել է նա:

Հասանելի է
русскийԹեմա




























