Երեւանում, այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում` թիվ 46 շենքի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 34 DR 598 համարանիշի եւ Opel մակնիշի 35 AO 112 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի, որից երեքը՝ երեխաներ, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: