Հունվարի 21-ին մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ 2005 թվականին կորցրել է անձնագիրը, ապա ստացել նորը, սակայն պարզվել է, որ անհայտ անձը 2008 թվականին իր կորցրած անձնագիրը կեղծելով՝ ներկայացրել է բանկերից մեկն ու մի ֆիրմայից խարդախությամբ ստացել 405.000 դրամի ջեռուցման համակարգեր եւ չվճարելով բանկի գումարը՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:




























