Հունվարի 24-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.10-ի սահմաններում 29-ամյա Մանվել Չ.-ի վարած «Մերսեդես ՄԼ-430» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան քաղաքի կամրջի վրա բախվել է ճանապարհի արգելափակող մասին եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ  ուղեւորը` 30-ամյա Գարիկ Խ.-ն, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: