Հունվարի 23-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 20.10-ին, դիմակավոր 2 անձ` զինված մահակով եւ ատրճանակով, խաբեությամբ մուտք են գործել Բաղրամյան պողոտայում գտնվող տներից մեկն ու սպառնալիքով 68-ամյա Էդուարդ Ի.-ից հափշտակել գումար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: