Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը այսօր՝ հունիսի 13-ին, մասնակցում են «Սասնա ծռերի» գործով դատական նիստին:

Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ անց դատարանը կքննի Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու հարցը: