«Արարատյան» պոմպակայանում վթարա-վերականգնողական աշխատանքների հետ կապված, հունվարի 26-ին ժամը 9.00-ից մինչեւ հունվարի 27-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդ փողոցի ու 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Շենգավիթ վարչական շրջանի մնացած հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Նույն աշխատանքների հետ կապված` կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ, Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1, Բ-2, Բ-3, Բ-4 զանգվածներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան Ջուր» ընկերությունից:




























