Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 24-ին վերընտրվելու դեպքում խոստանում է չեղարկել արտակարգ դրության ռեժիմը: Ընդ որում, նա ընդգծել է, որ արտակարգ դրությունը կվերականգնվի, եթե «երկիրը բախվի հետագա սպառնալիքներին», հաղորդում է Reuters-ը:

«Առաջինը, ինչ մենք կանենք հունիսի 24-ից հետո, եթե մնանք, արտակարգ դրության չեղարկումն է: Սակայն արտակարգ դրության չեղարկումը լիակատար արգելք չի նշանակում: Եթե մենք կրկին բախվենք ահաբեկչության հետ, ապա կրկին արտակարգ դրություն կհայտարարենք»,- ասել է նա:

Արտակարգ իրավիճակը Էրդողանին եւ իր կառավարությանը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանը՝ նոր օրենքների ընդունման, իրավունքների ու ազատությունների կասեցման հարցում: Արտակարգ իրավիճակը հայտարարվել էր  2016 թվականի հուլիսին եւ այդ ժամանակից ի վեր երկարաձգվում է ամեն 3 ամիսը մեկ անգամ: