Ազգային ժողովի պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նրա առողջական վիճակի վատացման պատճառը ճնշման կտրուկ բարձրացումն է եղել: Ներկայումս քաղբանտարկյալի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ըստ ադարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո-խոսնակ Արսեն Բաբայանի, ներկայումս Սասուն Միքայելյանի բժշկական հետազոտությունները շարունակվում են եւ նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ: Հունիսի 22-ին նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ նրա նկատմամբ համաներումը չէր կիրառվել:




























