Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում շարունակվում է «Մարտի 1-ի» ժամանակավոր զեկույցի հրապարակումը: Այդ զեկույցի ներկայացման համար հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին տրամադրվել էր 90 րոպե, սակայն դա բավարար չէր եղել զեկույցն ամբողջությամբ ներկայացնելու համար: Ուստի այսօր պատգամավորները քվեարկությամբ որոշում կայացրեցին եւս 60 րոպե տրամադրել այդ զեկույցը ներկայացնելու համար: ԱԺ-ում գրանցված 96 պատգամավորները միաձայն քվեարկեցին այդ որոշման օգտին:
Ներկայացնելով 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանություն գործողությունները, Սամվել Նիկոյանն ասաց, որ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը ոստիկանները իրավունք ունեին կիրառել կրակելով բացառապես պատերին կամ գետնին, սակայն նրանք կրակել են մարդկանց ուղղությամբ, ինչը հանգեցրել է զոհերի: Սրանից, նա եզրակացնում է, որ ոստիկանության աշխատակիցները ցածր պատրաստվածության մակարդակ ունի եւ պետք է համալրվի պրոֆեսիոնալ կադրերով:
Հիշեցնենք, որ չնայած այս ամենին, երեկ նույն Սամվել Նիկոյանը մարտի 1-ին ոստիկանության գործողությունները գնահատել է իրավաչափ:
Ս. Նիկոյանը զեկույցում քննադատում է ընդդիմադիր գործիչ Լեւոն Զուրաբյանին, նշելով, որ նա թույլչի տվել, որպեսզի ցուցարարները Մյասնիկյանի արձանի կոտից տեղափոխվել այլ վայր:




























