Այսօր ժամը 15-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է հրավիրում, որտեղ պետք է հավելյալ ընտրություններ նշանակի երկու ընտրատարածքներում: Խոսքն այն ընտրատարածքների մասին էր, որտեղից մեծամասնական կարգով պատգամավորներ էին ընտրվել Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը:

Նշենք, որ երեկ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը գրություն է ուղարկել ԿԸՀ, որով առաջարկում է պատգամավորական լիազորություններից զրկել Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Մյասնիկ Մալխասյանին: Քանի որ Մյասնիկ Մալխասյանը պատգամավոր է դարձել ոչ թե մեծամասնական կարգով, այլ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, ապա նրա դեպքում հավելյալ ընտրություն անցկացնելու կարիք չկա:

Հիշեցնենք, որ այդ երեք պատգամավորները զրկվում են պատգամավորական մանդատներից, քանի որ նարնց նկատմամբ գյություն ունի դատարանի կողմից ուժի մեջ մտած դատապարտման վճիռներ: Իսկ որ նրանցից Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանը համաներմամբ ազատ են արձակվել, դա որեւէ նշանակություն չունի:

ԱԺ երեք պատգմավորներն էլ դատապարտվել են մարտի 1-ի գործով, մեղադրվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Սասուն Միքայելյանը մեղադրվել է նաեւ զենք-զինամթերք պահելու համար: