Երեւանի Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց-Պարոնյան փողոցների հատման կետում՝ Ձկան խանութի դիմաց այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 14:30-ի սահմաններում, իրար են բախվել Mercedes մակնիշի 20 ՕԼ 062 համարանիշի եւ Honda մակնիշի 86 TT 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Ականատեսները պատմում էին, որ Honda-ն վարել է երիտասարդ մի աղջիկ:

Վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրենց աշխատանքը կատարելուց հետո մեկ ժամից ավելի սպասում էին, մինչեւ կբարեհաճեին ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի