ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին, որի ընթացքում քննարկել են զինդատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը: