Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները հունվարի 24-ի երեկոյան կողոպուտ կատարելու կասկածանքով Սարի-Թաղի 18-րդ փողոցից բերման են ենթարկել 17-ամյա մի պատանու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2009 թ. դեկտեմբերի 3-ի երեկոյան Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի մոտ 51-ամյա մի կնոջից հափշտակել էր պայուսակ, որի մեջ կար 85.000 դրամ, «Մոտոռոլա» բջջային հեռախոս եւ օծանելիք:
Կատարվում է նախաքննություն:




























