Ոստիկանության Սեւանի բաժնում հունվարի 18-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի 64-ամյա մի բնակչի ծեծի են ենթարկել եւ թալանել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հունվարի 24-ին, ժամը 21.00-ին, բերման են ենթարկվել 18 եւ 19 տարեկան երկու երիտասարդներ` Սարգիս Խաչատրյանն ու Արթուր Ղազարյանը
Պարզվել է, որ հունվարի 18-ին, ժամը 22.40-ի սահմաններում, նրանք ոմն Կորյունի հետ մուտք են գործել բնակարան, շորի կտորով փակել տանտիրուհու բերանը, ծեծի ենթարկել նրան եւ հյուրասենյակի պահարանից հափշտակել տարբեր զարդեր` 110.000 դրամ ընդհանուր արժողության:
Հետագայում ճշտվեց, որ ոմն Կորյունը Սեւան քաղաքի բնակիչ Կորյուն Մելոյանն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Սարգիս Խաչատրյանը եւ Արթուր Ղազարյանը ձերբակալված են:
Կատարվում է քննություն:




























