Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի հանդիպումից հետո նրանց հայտարարությունները հույս են ներշնչում, որ թե հայկական, եւ թե վրացական կողմերը երկու երկրների միջեւ առկա խնդիրներին եւ ստեղծված իրավիճակին իրատեսորեն են նայում: Նման տեսակետ է հայտնել վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, հավելելով, որ այդ խնդիրները պետք է լուծվեն պետությունների առաջնորդների անմիջական աջակցությամբ: Նրա խոսքով, կոնֆրոնտացիան ձեռնտու չէ ո՜չ Հայաստանին, ո՜չ Վրաստանին:
Ըստ Ցինցաձեի, Սերժ Սարգսյան-Միխայիլ Սահակաշվիլի եւ Էդվարդ Նալբանդյան-Գրիգոլ Վաշաձե հանդիպումների շարունակությունը կարելի է համարել Վաշաձեի այցելությունն Ադրբեջան, քանի որ, ըստ նրա, դրանով Վրաստանը փորձում է պարզաբանել Ադրբեջան- Հայաստան- Վրաստան հարաբերությունները, որպեսզի մշակի իր հետագա ռազմավարական քայլերը:





























