Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա՝ հունվարի 26-ի նիստը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջերս սրված սոցիալական վիճակը, իշխանությունների գործողություններն ուղղված օլիգարխիայի եւ մենաշնորհների հզորացմանը, մանր եւ միջին ձեռնարկատիրական խավի վերացմանը, այս համատեքստում Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա ռազմավարությունը եւ անելիքները:





























