37-ամյա Արզուման Բ.-ն հունվարի 25-ին, ժամը 15.30-ին ներկայացել է ոստիկանության Ճամբարակի բաժին եւ հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 59 եւ «Կարաբին» հրացանի 13 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: