Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հունվարի 25-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 34-ամյա մի երիտասարդ՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Վայոց Ձորի մարզի Գնդեւազ գյուղում` պապի տանը գտած հրացանի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: