Հայաստանում հունվարի 20-26-ին արձանագրվել է սպանության մեկ դեպք, որը բացահայտվել է:  Ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից` 37-ը, կողոպուտի 5 դեպքից` 4-ը, իսկ խուլիգանության 3 եւ խարդախության 24 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 34 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գուղության` 8, խարդախության` 3 եւ խուլիգանության 1 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 7 մարդ զոհվել է, 37-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: