Վրաստանում սնկի աճեցման նոր ձեռնարկություն է բացվել՝ «Սպիտակ գլխարկ» անունով: Այն կառուցվել է հայկական ներդրումներով: Այժմ արտադրվում է արտադրանքի երեք տեսակ՝ շամպինյոններ, թագավորական շամպինյոններ եւ պորտոբելլո:
Սնկերն աճեցվում են հոլանդական տեխնոլոգիայով եւ համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին, հաղորդում է «Բիզնես-Գրուզիա»-ն:
Առաջին փուլում ձեռնարկության արտադրանքի ծավալը կազմում է 35-40 տոննա, ապա աճելու է մինչեւ 100 տոննա:





























