Աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը 8-րդ անգամ հայր է դարձել:

Ինչպես հաղորդում է Radar Online-ը, նրա կինը՝ Լաքիա Սփայսերը Թայսոնին է նվիրել 2-րդ երեխային: Տղա երեխան լույս աշխարհ է եկել Լաս Վեգասի ծննդատներից մեկում: Նորածնի անունը դեռ հայտնի չէ:

44-ամյա Թայսոնն ամուսնացել է 32-ամյա Սփայսերի հետ 2009-ին՝ իր 4-ամյա դստեր՝ Էկզոդուսի մահվանից 10 օր հետո: Աղջնակը խեղդվել էր խճճվելով մարզասարքի պարանների մեջ, հաղորդում է LiveSport-ը: