Երեւանի Մարգարյան փողոցի 12 շենքի դիմաց հունվարի 26-ին ժամը 17:00-ի սահմաններում Դավիթաշեն թաղամասի բնակիչ 31-ամյա Էդգար Ռոբերտի Մելքումյանն իր «Մերսեդես Բենս 220 E» մակնիշի 24 ՕՏ 221 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է «ԻԺ-2715» մակնիշի 05 ՕԼ 312 համարանիշի բեռնատարին եւ «Մերսեդես Բենս C 280» համարանիշի 10 ՏՕ 110 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԻԺ-2715»-ը պատկանում է Դավիթաշեն թաղամասի բնակիչ 43-ամյա  Արմեն Մկրտիչի Սարգսյանին, իսկ «Մերսեդես Բենս C 280»-ը՝  Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 33-ամյա Ավետիս Սամվելի Մուրադյանին:

Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել «Մերսեդես Բենս 220 E»-ի վարորդը եւ «ԻԺ-2715»-ի ուղեւոր 47-ամյա Գեղեցիկ Կոլյայի Գյուրջյանը: Նրանք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Քննությունը վարում է Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժինը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի