Վեյկ Ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Դարձյալ առաջին տեղը կիսում են Հիկարու Նակամուրան ու Վիշվանաթան Անանդը, որոնք 10-րդ տուրում հաղթանակ տարան: Արոնյանի հետ երկրորդ տեղը կիսում է Վլադիմիր Կրամնիկը` 6,5 միավոր:

10-րդ տուր

Գիրի - Արոնյան` 0,5:0,5

Նակամուրա - Վաշյե-Լագրավ` 1:0

Անանդ - Շիրով` 1:0

Սմիթս - Կրամնիկ` 0,5:0,5

Կարլսեն - Նեպոմնյաշչի` 0:1

Պոնոմարյով - Գրիշչուկ` 1:0

Լամի - Վան Հաո` 0:1

Մրցաշարային վիճակը. Անանդ, Նակամուրա` 7-ական միավոր, Արոնյան, Կրամնիկ` 6,5-ական, Կարլսեն, Վաշյե-Լագրավ, Նեպոմնյաշչի` 5,5-ական, Պոնոմարյով, Վան Հաո, Գիրի` 5-ական, Սմիթս` 3,5, Լամի` 3, Շիրով, Գրիշչուկ` 2,5-ական: