Դերասաններ Պենելոպա Կրուսն ու Խավյեր Բարդեմը որդի են ունեցել: Առաջնեկը ծնվել է Լոս Անջելեսում: Հայրը ներկա է եղել ծննդաբերությանը:

36-ամյա Պենելոպա Կրուսն ու 41-ամյա Խավյեր Բարդեմը ամուսնացել են 2010թ. հուլիսին: Նրանք ծանոթ էին մոտ 20 տարի: Սակայն սիրավեպը սկսվել էր միայն 2007-ին Վուդի Ալենի «Վիկա, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երեխայի ծնողները օսկարակիրներ են: