Ազգային ժողովը քիչ առաջ որոշում է կայացրել արտահերթ նիստ անցկացնել՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու համար:
Նիստը կսկսվի այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 18.30-ին:
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ սկսել է զեկույցի ներկայացումը եւ այն ավարտվել միայն այսօր: Իսկ ընդմիջումից հետո եւ արտահերթ նիստի ընթացքում նախատեսվում են պատգամավորների ելույթները:




























