Լոնդոնում ռուսաստանցի ուսանողները մեղադրվում են խմբակային բռնաբարության մեջ, ովքեր, նախնական տվյալներով, գտնվել են թմրանյութերի ազդեցության ներքո: Նրանց մեկը հայ է՝ Նորայր Դավթյան անունով:
The Sun-ի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել նախորդ կիրակի Լոնդոնի հարավում գտնվող Bellerbys College ուսումնական հաստատությունում երեկույթի ժամանակ:
Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել iPhone-ով արված ձայնագրությունների տեսքով:
Sun-ը՝ հղում անելով իր տեղեկատվական աղբյուրներին, պնդել է, որ ռուս երիտասարդներից մեկն, իբր, Մոսկվայի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից է:
Բոլոր կալանավորվածները Լոնդոնի Վուլվիչիշրջանի դատարանի առաջ կկանգնեն փետրվարի 1-ին:




























