Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի իրագործման նախագիծը քննարկվել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի եւ Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Բինալի Յիլդըրըմի միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ «Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ սահմանապահ ընթացակարգերի պարզեցման եւ երկաթգծի կառուցման հետագա փուլերի ռազմավարական նշանակությունը»,-հայտում են վրացական լրատվամիջոցները։
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրագործման շրջանակներում Թբիլիսիում նախօրեին ավարտվել է եռակողմ հանդիպումը, որին մասնակցել են կողմերի համապատասխան գերատեսչությունների պատվիրակությունները, որոնք պայմանավորվել են արագացնել նախագծի իրագործումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սպասվում է, որ երկաթգիծը շահագործման կհանձնվի 2013 թվականին։ Նախագծի շրջանակներում նախպատեսվում է կառուցել երկաթգծի 105 կիլոմետրանոց ճյուղը, որի 76 կիլոմետրը անցնելու է Թուրքիայի, 29 կիլոմետրը Վարստանի տարածքով։
Բացի այդ, Վրաստանում կվերանորոգվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղին, ինչը կավելացնի նրա թողունակությունը մինչեւ տարեկան 15 մլն տոննա:
Նշենք, որ Հայաստանը շրջանցող երկաթուղին կառուցվում է, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են մեկուսացնել Հայաստանը:





























