Սանկտ-Պետերբուրգի Կուպչինոյի շրջանում հերթական կոնֆլիկտն է տեղի ունեցել, որի ժամանակ վիրավորվել են ադրբեջանցիներ:

Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր՝ բանջարեղենի պահեստ, նրանք հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքեն: Մեքենայի տերը այդտեղ չի եղել, իսկ մեքենայի նստարանին իրավապահները գազային ատրճանակի պարկուճ են գտել: Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Վիբորգայի բնակիչ 26-ամյա մի ադրբեջանցու:

Քիչ անց ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ այդ պահեստից այտին հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխվել 39-ամյա մի ադրբեջանցի: Նրան անմիջապես վիրահատել են: Տղամարդը պատմել է, որ իր վրա կրակել է անհայտ անձը:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ լքված մեքենայի վարորդը, ով նույնպես ադրբեջանցի է եղել: Նա հիվանդանոց է տեղափոխվել վզի վրա կտրվածքով:

Երկու կովկասցիներին հիվանդանոց են տեղափոխվել նրանց հայրենակիցները: Տեղի ունեցածի առթիվ քննություն է սկսվել:

Վերջին օրերին սա առաջին «ռազբորկան» չէ ադրբեջանցիների մասնակցությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 23-ի երեկոյան այդ նույն շրջանում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել տեղի բնակիչների եւ ադրբեջանցիների միջեւ: Ռուսների եւ կովկաասցիների միջեւ բախումը նախապես պլանավորված է եղել եւ կապ է ունեցել կովկասցու ձեռքով սպանված «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի մահվան 40-ամյակին նվիրված ակցիայի հետ:

Պետերբուրգում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել էր շուրջ 50 մարդ, որի հետեւանքով 2 հոգի վիրավորվել էին: Ձերբակալվել էր 20 խուլիգան, որոնցից 6-ը կովկասցի են եղել: